«Kiss from a Rose», Սիլի երգ նրա երկրորդ համանուն ալբոմից։ Երգը թողարկվել է որպես սինգլ 1994 թվականի հուլիսին։ Երգի նոր տարբերակը վերահրատարակվել է «Բեթմենն ընդմիշտ» ֆիլմի սաունդթրեքի համար, այն արագորեն գլխավորել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները, արժանացել «Գրեմմի» երեք մրցանակի «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տղամարդու լավագույն վոկալ փոփ կատարում» անվանակարգերում»[1]։
Թողարկվելով որպես երկրորդ սինգլ «Հավերժ Բեթմենը» ֆիլմի համար՝ «Kiss from a Ros»-ը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթը մեկ շաբաթ 1995 թվականի օգոստոսին։ Բացի այդ, երգը հասել է բրիտանական հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականին։ Սկզբում սինգլը հասել է միայն #20-ին (1994 թվականին), սակայն ֆիլմի թողարկումից հետո այն դարձել է հիթ՝ գլխավորելով ԱՄՆ հիթ-շքերթը։ Բացի այդ, 1995 թվականի տարբերակն արժանացել է MTV մրցանակի Լավագույն երգի համար[2]։
2010 թվականին Բրայան Մաքնայթի շոուի ժամանակ Սիլը հաղորդավարին պատմել է դեպի համաշխարհային ճանաչում երգի երկարատև, տարօրինակ ճամփորդության մասին։ Երգիչը նշել է, որ երգն ի սկզբանե անհետացել է հիթ-շքերթներից նրա հրատարակությունից անմիջապես հետո. հանրության հետաքրքրությունը նվազել է։ Սակայն հաջորդ տարի Ջոել Շումախերը զանգել է Սիլին և խնդրել երաժշտին թույլատրել երգն օգտագործել «Հավերժ Բեթմենը» ֆիլմում Նիկոլ Քիդմանի և Վել Քիլմերի կերպարների միջև սիրային տեսարանի ժամանակ, որպեսզի ավելի լավ փոխանցի պահի հուզականությունը։ Չնայած նրան, որ, ի վերջո, երգը չի ընդգրկվել այդ փուլում, ռեժիսորը այն օգտագործել է ֆիլմի լուսագրերի համար։ Սիլը կարծում է, որ Շումախերի ֆիլմի շնորհիվ երգը վերջնական ժողովրդականության է արժանացել զանգվածային լսարանի մոտ։
Սինգլի բոլոր հրատարակություններում առկա են բոնուս-երգեր, այդ թվում՝ «The Wind Cries Mary» (Ջիմի Հենդրիքսի երգի քավեր-տարբերակը) և «Blues in 'E'» երգի ռեմիքսը, ինչպես նաև «Kiss from a Rose» երգի՝ Adamski-ի ռեմիքսը (որը եղել է «Killer» երգի օրիգինալ տարբերակի պրոդյուսերը), և այս ալբոմից ևս մեկ երգի ռեմիքսը՝ «I’m Alive», առաջինը՝ Ստիվ Ֆիցմորիսի կողմից, երկրորդը՝ DJ Sasha և BT-ի։
Երգի համար նկարահանվել է երկու երաժշտական տեսահոլովակ։
Օրիգինալ տեսահոլովաի ռեժիսորը եղել են Մեթյու Ռոլստոնը և Ուիլյամ Լևինը, նրա գործողությունները տեղի են ունենում ֆոտոստուդիայում[3]։ Տեսահոլովակի գաղափարը փոխառվել է «Լուսախոշորացում» ֆիլմի սյուժեից։
Երկրորդ տարբերակը ստեղծվել է Ջոել Շումախերի կողմից. Սիլը երգում է Բեթ-ազդանշանի մոտ գտնվող տանիքին, համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար հոլովակում ավելացվել են կադրեր «Հավերժ Բեթմենը» ֆիլմից[4]։ Արդյունքում տեսահոլովակի այս տարբերակն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։